1981 թվականին արևելյան մարտարվեստի ճապոնացի մեծ վարպետ
Ազումա Տակաշին (
8 դան ) ստեղծեց մի ուղի, որին մինչև հիմա հետևում են հազարավոր աշակերտներ: Նա ստեղծեց ոճ, որն իր արդյունավետությամբ և իրականությամբ գերազանցում էր բոլոր այն ոճերին, որ երբևէ ստեղծվել էր
Ծագող Արևի Երկրում, և նույնիսկ աշխարհում մինչ այդ:
Նրա մտացածը շատ պարզ էր, ինչպես ցանկացած հանճարեղը: Անցյալ դարում ստեղծվեցին շատ ու շատ միջոցներ, առանց զենքի ինքնապաշտպանության համար: Նա միավորեց տարբեր մարտարվեստներից առավել արդյունավետ հնարքները և
ստեղծեց ապագայի ոճ: Այդ պատճառով Ազումա Տակաշին անվանեց իր դպրոցը ( Մեծ Ուղու Արվեստ ) - Դայդո Ջուկու:
ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏ
Դայդո-Ջուկու թարգմանաբար ճապոներենից նշանակում է (Մեծ Ուղու Արվեստ) (Դայ - մեծ , դո - ուղի, Ջուկու-արվեստ): Այսինքն (Չկա դարպաս, որ բերում է Մեծ Ուղու):
Ամեն մեկն ինքը պետք է կառուցի իր ուղին իր սրտում և գնա կատարելագործման իր ճանապարհով: Այլ բառերով, կան բազմաթիվ ճանապարհներ կատարյալին հասնելու համար: Ճապոնիայում այս ուղությունը մեծ մասսայականություն սկսեց վայելել հարուստ կոնտակտ հնարքների շնորհիվ, ստանալով (ագրեսիվ կարատե) անունը:
Ոճն իր մեջ կիրառում է կարատեի, բռնցքամարտի և ըմբշամարտի հնարքներ, այստեղ թույլատրվում են ցանկացած հարվածներ ձեռքերով և ոտքերով, այդ թվում արմունկով և ծնկով, մարմնի ցանկացած մասին, բացառությամբ մեջքին և ծոծրակին: Ինչպես նաև արգելվում են ուղիղ հարվածներ ծնկին և ընկած մարտիկի գլխին: Հստակ մշակված օրենքները և նրանց խիստ պահպանումը մրցավարի կողմից մենամարտի ժամանակ, ինչպես նաև մարտիկների տրամադրվածությունը, թույլ է տալիս խուսափել վնասվածքներից:
Արյունոտ տեսարանների սիրահարները կհիասթափվեն` նայելով մենամարտերը: Բացի այդ մարտիկները օգտագործում են պաշտպանիչ հանդերձանք: Դեմքը և գլխի առավել վտանգավոր հատվածները պաշտպանվում է հատուկ Ճապոնիայում մշակված SUPERSAFE -ի միջոցով: Ըստ վիճակագրական տվյալների ծանր վնասվածքներ Դայդո Ջուկույում ավելի քիչ են, քան այսպես կոչված ոչ կոնտակտ մարտարվեստներում, որտեղ պատահական հարվածը հասցվում է մարտիկի չպաշտպանված մասին, որը բերում է լուրջ վնասվածքների:
Դայդո Ջուկույի հայրենիքը համարվում է Ճապոնիան` երկիր բազմադարյան ավանդույթներով և մարդկանց պահելաձևով, որն երկար ժամանակ փակ էր եվրոպական երկների և քաղաքակրթության համար: Այնտեղ համարում էին, որ ցանկացած քաղաքակրթության մուտքը Ճապոնիա կարող է կործանարար լինել իրենց կուլտուրայի համար: Այդ պատճառով երկար ժամանակ Դայդո Ջուկուն փակ էր բոլորի համար: Նույն պատճառով էլ Ազումա Տակաշին, լինելով ճապոնական ավանդների կողմնակից, 30 տարի այն փակ պահեց բոլորի համար:
Միայն 1994 թվականին Սենսեյը որոշեց բացել սահմանները և առաջինը, որտեղ մեծ խանդավառությամբ դիմավորեցին այս ոճը, եղան Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Չիլին և Իրանը:
ՄԱՐՏԱՐՎԵՍՏ ԹԵ ՍՊՈՐՏ
Արևելյան մարտարվեստները, որ հիմնականում ստեղծվել էին ինքնապաշտպանության համար, ոչ մի անգամ չեն հավասարվել (սպորտ) հասկացությանը:
Չի կարելի ասել, որ սպորտի տարրերը ընդանրապես բացակայում էին, սակայն մրցումների ժամանակ հաղթելը չի եղել առաջնայինը: Այլ բան է իրական մարտի ժամանակ: Մարտիկները մարզվում էին ոչ թե մրցումներին հաղթելու համար, այլ ինքն իր հանդեպ հաղթանակ տանելու համար: Ոչ թե մրցանակային բարձր տեղերի համար, այլ ինքնակատարելագործման ճանապարհին ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար, որին հասնել ինչպես գիտեք անհնար է: Հիմա կարատեի մրցումները ավելի շատ սպորտային մրցումներ են հիշեցնում: Չնայած դրան այն մնում է արվեստ, այլ ոչ թե սպորտ: Այդ պատճառով Ճապոնիայում ավելի շատ գովաբանում են ոչ թե հաղթողներին, այլ նրանց, ով մեծ ջանք է գործադրել, հաղթանակի հասնելու համար, չնայած, որ նա պարտվել է: