ՄՐՑՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
 
1

1. Դատավարության սկզբունքները

1.1 Մարցավարների որակավորման պահանջները.

• Կատեգորիա S - 4 դան
• Կատեգորիա A - 3 դան
• Կատեգորիա B - 1 դան
• Կատեգորիա C - 2 քյու

  Համապատասխան որակավորում ստանալու համար գոյություն ունեն քննություներ` թեորյաից և պրակտիկայից: Որակավորման հաստատման համար անհրաժեշտ է մասնակցել մրցավարական սեմինարներին, կուրսերին և մրցումներերին: Գործնական քննության հիմնական նպատակը – մրցավարների որակավորման բարձրացումն է: Մարտիկի համար, մրցումներին մասնակցելը հանդիսանում է նրա համառ և բազմամյան մարզումների արդյունքը: Դրա համար մարզիչների ամենօրյա աշխատանքի արդյունքը, հետագայում մրցումների ժամանակ ճիշտ և անկողմանպահ դատավարությունն է: 

1.2 Մրցավարների հիմնական սկզբունքները .

  Մրցավարը պետք է գիտակցի, որ մարզիկների դատավարության ընթացքում նա ծառայում է “ Կուդո ”-ի տարածմանը և պրոպագանդային, որը համարվում է “ ԲՈւԴՈ ” սպորտ:


  Գոյություն ունեն մրցավարության 4 օրենքներ.

1. ԽիստÇí պահպանել “Բուդո”–ի ոգին.
2. Լինել ճշտապահ և անկողմնապահ.
3. Պահպանել հարգանք և կարգապահություն.
4. Դատել հստակ. 

2. Մրցավարական կոլեգիան


  Մրցավարական կոլեգիան կազմված է.

• մրցավարական կոլեգիայի ղեկավարություն (գլխավոր մրցավար-1, գլխավոր քարտուղար-1, մրցավարական կոլեգիայի նախագահ-1, խորհրդատու-1, տատամիի ղեկավար-1, մրցումների բժիշկ-1.) 
• մրցավարներ (ռեֆերի, անկյունային մրցավարներ, մրցավարներ մարզիկների մոտ, մարտիկների գրանցման անձնակազմ- ոչ պակաս 2 հոգի , քարտուղար, ժամապահ, մրցատախտակի օպերատոր, մարտավկա. ) Մրցավարներից կազմվում է մրցավարական խմբեր: Մրցավարական խմբի մեջ մտնում են. տատամիյի ղեկավար-1, ռեֆերի – 1, անկյունային մրցավարներ – 4, քարտուղար -1, ժամապահ – 1, մրցավար մարզիկների մոտ – 2, մարտավկա - 2, մրցատախտակի օպերատոր – 1;
• փոփոխական անձնակազմ ( ժամապահ, բժշկական անձնակազմ, մեքենագրուհի,)

Մրցավարական կոլեգիայի անդամների քանակը կախված է մրցումների մասշտաբից:

  3. Պաշտոնական կանոնակարգը.  

3.1 Մրցումների գլխավոր մրցավար.

  Իրականացնում է մրցումների ընդհանուր ղեկավարությունը: Անհրաժեշտության դեպքում կարող է նշանակվել գլխավոր մրցավարի օգնական, որը ենթարկվում է գլխավոր մրցավարին, իր բացակայության ընթացքում կամ գլխավոր մրցավարի հրամանով կատարում է նրա պարտականությունները:
   
  Գլխավոր մրցավարը պարտավոր է`

• ստուգել տարածքի պատրաստությունը և բոլոր ծառայությունների աշխատանքը, որոնք ապահովում են մրցումների անցկացումը.
• կազմել ակտ, տարածքի ընդունման մասին, որտեղ անցկացվում են մրցումները.
• նշանակել մրցավարական խմբերը.
• անցկացնել վիճակահանություն, ինչպես նաև բաժանել ուժեղ մարզիկներին տարբեր խմբերում.
• հաստատել մրցումների անցկացման ժամանակացույցը.
• ձեռնարկել միջոցներ, որպեսզի բացառí»Ý սխալներ, մրցավարների աշխատանքում.
• անցկացնել մրցավարական նիստ 
   
  Գլխավոր մրցավարը իրավունք ունի.

• հետաձգել մրցումների անցկացումը, եթե կան խանգարող պայմաններ մրցունմերի անցկացման համար.
• կատարել փոփոխություններ մրցումների անցկացման գրաֆիկում, փոփոխել մենամարտերի հաջորդականությունը, եթե կա անհրաժեշտություն.
• փոփոխել մրացավարների պարտականությունը, մենամարտի ժամանակ.
• հեռացնել մրցավարին, մենամարտից մարտիկին, եթե նա թույլ է տվել կոպիտ խախտում կամ թույլ է տվել էտիկայի կոպիտ խախտում.
• կատարել նկատողություն թմերի ղեկավարներին, եթե նրանք թույլ են տվել ոչ պարկեշտ արտահայտություն մրցավարների հանդեպ, կոպտում է կամ արտահայտում է ոչ հիմնավոր արտահայտություններ.
• ուշացնել արդյունքների հայտարարումը, եթե մրցավարների հայտարարած արդյունքները հակասում են միմյանց.

  Գլխավոր մրցավարի կարգադրությունը հաստատուն է, թե մարտիկների, թե մարզիչների և թե մրցավարների համար: 
  Գլխավոր մրցավարը իրավունք չունի փոխել մրցումների մասի կանոնակարգը, հեռացնել կամ փոխել մրցավարին մենամարտի ժամանակ:

3.2 Մրցումների գլխավոր քարտուղար.
 
  Ղեկավարում է քարտուղարության աշխատանքները, որը ապահովում է մրցումների բոլոր փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները:

  Գլխավոր քարտուղարը պարտավոր է.


• մասնակցի մանդատային խմբի աշխատանքներին.
• մասնակցի վիճակահանությանը.
• կազմի մրցումների անցկացման ժամանակցույցը.
• կազմել մարտիկների մենամարտերի կարգը.
• վերահսկել մրցումների արձանագրություների ձևակերպումը.
• տրամադրել տեղեկատվություն տեղեկատվական ստենդի համար.
• ձևակերպել գլխավոր մրցավարի կարգադրությունները և որոշումները.
• կազմել մենամարտերի արդյունքները և տրամադրել գլխավոր մրցավարին` հաստատման.
• գլխավոր մրցավարի թույլտվությամբ տրամադրել տեղեկատվություն ներկայացուցիչներին և մամուլին.
• նշել մենամարտի արդյունքը, գրաված տեղը մարտիկի ստուգման գրքույկում.
• տալ գնահատական քարտուղարության կատարած աշխատանքների մասին.
• տրամադրել գլխավոր մրցավարին վերջնական հաշվետվությունը.

3.3 Մրցավարական կոլեգիայի ղեկավարը.
  
  Համախմբում է մրցումների դատավարությունը, պարտադիր պետք է լինի լիցենզավորված մրցավար A և ավելի բարձր դասի, կամ լինի լիցենզավորման խմբի անդամ:


3.4 Խորհրդատու ( Տեխնիկական խորհրդատու.)

  Տալիս է խորհուրդներ, մրցավարության և մրցումների անցկացման առանձնահատկությունների վերաբերյալ:

3.5 Տատամիի ղեկավար.

  Մրցումների ժամանակ գտնվում է իր տատամիի մրցավարական սեղանի մոտ:

Տատամիի ղեկավարը պարտավոր է.

• ղեկավարել մրցավարական խմբի աշխատանքները.
• մրցումների ժամանակ կատարել գլխավոր մրցավարի պարտականությունները իր տատամիյի վրա.
• կազմել մրցավարական խմբերը.
• գրանցել մրցավարների հայտը և տանել նրանց աշխատանքների հաշվետվություն
• զեկուցել գլխավոր մրցավարին մենամարտի ավարտի մասին, իր տատամիում.
• անհրաժեշտության դեպքում ընդհանուր մրցավարական կարգադրություններից հետո կատարել կարգադրություններ իր տատամիյի մրցավարների համար.
• տալ անհատական գնահատական, իր տատամիի ամեն մի մրցավարին , կատարած աշխատանքի համար.
• տալ գնահատական տատամիի վիճակի մասին.


3.6 Ռեֆերի

  Գտնվելով տատամիի վրա, ղեկավարում է մենամարտը, տալիս գնահատական ճիշտ և էֆեկտիվ կատարված հնարքի համար, սուլիչի և հատուկ հաստատված շարժումների ու տերնմինների միջոցով;


Ռեֆերին պարտավոր է.

• հետևել էթիկայի ճիշտ կատարմանը և մրցագորգում ճիշտ ողջունելուն.
• վերահսկել մարտիկի հանդերձանքը, որպեսզի այն համապատասխանի Օրենքներին.
• սկսել մենամարտը և շարունակել, կանգնացնելուց հետո.
• շարժվել մրցագորգի վրա և հետևել մենամարտին.
• ժամանակին արձագանքել անկյունային մրցավարներին և ժամապահին.
• գնահատել իրավիճակը, հնարքները և գործողությունները.
• հայտարարել մենամարտի արդյունքները.
• ձգտել գրավաել այնպիսզի դիրք մրցագորգում,որի դեպքում չի փակվում մյուս մրացավարների տեսադաշտը.
• ձգտել գրավաել այնպիսզի դիրք մրցագորգում, որի դեպքում կազմվի եռանկյուն իր և մարտիկների միջև.
• պահպանել հեռավորություն իր և մարտիկների միջև 1.5-2 մ, սակայն պետք է հաշվի առնել հարձակումը և գցումները. 

  Ռեֆերին իրավունք ունի.

• կայացնել վերջնական եզրակացությունը.

3.7 Անկյունային մրցավարներ.

  Մենամարտի ժամանակ ռեֆերիի հետ միասին վերահսկում են մարտիկների գործողությունները, տալիս գնահատական հնարքների և գործողությունների համար, օգտագործելով սուլիչը, դրոշակները և հատուկ նշանները: Անկյունային մրցավարներից յուրաքանչուրը հետևում ¿, որ մարտիկները մենամարտեն օրենքի սահմնում և դրա հետ մեկտեղ ապահովեն մարտիկների անվտանգությունը: Անկյունային մրցավարներից մեկը համարվում է ռեֆերիյի օգնականը, օգնում է նրան, վերահսկում է մենամարտը, և համարվում է միակ մրցավարը, որ իրավունք ունի ցույց տալ ոչ-ոքի:
  Ռեֆերին և անկյունային մրցավարը տեղաբաշխվում են իրար դիմաց և հետևում մարտիկներին, այդպիսով բացառելով “մեռյալ անկյուն” մարտիկների և մրցավարների միջև, ու տալիս ճիշտ գնահատական մենամարտին: 

  3.8 Քարտուղար
   
  Գտնվելով ղեկավարների սեղանի մոտ և հաջորդաբար գրանցելով տեխնիկական հնարքների գնահատականները, նկատողությունները և զգուշացումները, 
նա նաև լրացնում է մրցումների կանոնակարգի թերթիկը և այլ փաստաթղթեր:

  3.9 Ժամապահ
  Գտնվում է տատամիի ղեկավարի սեղանի մոտ: Իր տրամադրության տակ է
  գտնվում գոնգը, կարմիր փոքրիկ զգուշացնող պարկը, հիմնական և 
  լրացուցիչ վարյկենաչափերը: Կատարում է ժամանակի հաշվարկ և հետևում
  մենամարտի հիմնական և լրացուցիչ ժամանակին, ազդարարում է մենամարտի 
  սկիզբը և ավարտը:


3.10 Մրցումների բժիշկը

  Իրականացնում է բժշկական օգնություն և բժշկական վերահսկողություն: 
  Լինելով գլխավոր մրցավարի օգնական բժշկական գծով, նա մտնում է
  մրցավարական կոլեգիայի կազմի մեջ և մասնակցում է նրա աշխատանքններին:
  Բժիշկը պարտավոր է.



• մասնակցել մարտիկների կշռմանը և կատարել բժշկական զննում.
• ստուգել հայտերի ճշտությունը, բժշկի վիզայի առկայութունը, որը թույլ է տալիս մարտիկին մասնակցել մրցումներին, կնքված է բժշկական հաստատության կողմից և բժշկի ստորագրությամբ: Ամեն մի մարտիկի համար բժշկական թույտվությունը պետք է նշված լինի անհատական.
• հետևել սանիտարա-հիգիենիկ վիճակին, մրցումների անցկացման վայրում.
• իրականացնել բժշկական վերահսկողություն և հետևել մարտիկների վիճակին մրցումների ընթացքում.
• անմիջապես տատամիյի մոտ ցույց տալ բժշկական օգնություն մարտիկներին, տալ եզրակացություն մարտիկի վիճակի մասին, արդյոք նա կարող է շարունակել մարտը, անմիջապես հայտնել այդ մասին գլխավոր մրցավարին, տալ տեղեկանք, որը հետո ուղարկվում է քարտուղարություն.
• ղեկավարել բժշկական խմբի աշխատանքները տատամիյի վրա.
• մրցումների ավարտին տալ բժշկա-սանիտարական վիճակի մասին հաշվետվություն.

  Բժիշկը իրավունք ունի.

• կայացնել վերջնական որոշում բժշկական վիճակի մասին, լինելով գլխավոր մրցավարի օգնական բժշկական գծով.


3.11 Ցուցատախտակի օպերատոր.

  Ցուցատախտակի վրա ֆիքսում է մարտիկների տեխնիկական հնարքները 
  և խախտումները:

3.12 Մասնակիցների անմիջական մրցավարները.

  Ապահովում է մարտիկի ժամանակին դուրս գալը մրցագորգ, օգնում են 
  հանդերցանքի հագնելուն, կազմակերպում է մարտիկի ելքը շքերթին, 
  մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ստուգում է մարտիկի 
  ազգանունը ըստ կանոնակարգի և նրանց հանդերձանքը, որ պետք է 
  համապատասխանի Օրենքներին, հայտնում է քարտուղարությանը 
  չներկայացող մարտիկների մասին:

3.13 Մարտիկների գրանցման խումբը .

  Իրականացնում է մարտիկների գրանցումը, կշեռքը չափում հասակը :

3.14 Մարտավկաները. 

  Որոշում է մարտիկի պատրաստականությունը մրցագորգ դուրս գալու 
  համար և իրավունք ունի բողոքարկել մարտիկի հայտը,նրան մրցումներից 
  հանելու համար:

3.15 Մրցումների տեսուչ.

  Պատասխանատու է մրցումների անցկացման տեղի ձևավորման, 
  Անվտանգության ապահովման, մրցաշարի մարզիկների և 
  հանդիսատեսների տեղաբախշման համար, կապի միջոցների ապահովման 
  համար, մրցումների ժամանակ կարգ ու կանոն ապահովելու համար, ինչպես նաև 
  ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ է գլխավոր մարցավարի հրահանգով:

4. Մրցումների անցկացման վայրի սարքավորումները.  

  4.1 Մրցագորգ մրցունմերի համար.

  Մրցումների անցկացման հրապարակը իրենից ներկայացնում է քառակուսի, 
  ոչ ավել քան 14 X14 մ և պետք է ունենա ուղիղ մակերես , 
  որպիսզի բացառվի վնասվածքները: 
  Մրցահրապարակի կենտրոնում տեղադրվում են տատամիներ և 
  կազմվում է քառակուսի, որի վրա անց են կացվում մրցումները: Գոյություն 
  ունի նաև անվտանգության գոտի, որը տեղադրվում է մրցումների անցկացման 
  գոտուց հետո: Այդ հատվածը, որ բաժանում է այս երկու գոտիները 
  կոչվում է տատամիյի սահման և ընդգծվում է դեղին գույնով:
  Այդ հատվածի լայնությունը կազմում է 1 մ: Նա նույնպես հանդիսանում է
  տատամիյի մաս: 

   
  Հրապարակի չափը (սահմանը հաշված ) կազմում է 8 X 8 մ: Եզրագծերի 
  ներքին մասը նույնպես համարվում է տատամիյի մասը: Եզրագծից այն 
  կողմ` կոչվում է անվտանգության գոտի, որը պետք է լինի ոչ պակաս քան 2 մ:
  Եթե կա երկու և ավելի տատամի,ապա նրանց միջև անվտանգության գոտին 
  պետք է լինի ոչ պակաս քան 4մ: Տատամիյի կենտրոնից 1.8մ հեռավորության 
  վրա գծվում է երկու իրար հորիզոնական գիծ 0.5մ, կապույտ և սպիտակ գույնի: 
  Այն նախատեսված է մարտիկների համար: Տատամիյի կենտրոնից 2մ 
  հեռավորության վրա, այդ գծերին ուղղահայաց գծվում է 0.5մ գիծ, որը 
  նախատեսված է ռեֆերիյի համար: Բոլոր գծերը ունեն 5-10 սմ լայնություն: 
  Տատամիյի անկյուններում տեղաբաշխվում են անկյունային մրցավարների 
  աթոռները: Մարզիկների տատամի բարձրանալու մուտքի մոտ դրվում է 
  մարտիկի և իր մարտավկայի աթոռները: Մարտիկների մոտ գտնվող 
  մրցավարները ապահովում են մարտիկների ժամանակին տատամի բարձրանալը:


4.2 Տատամի.

  Տատամին կազմվում է մատերից, սովորաբար կանաչ կամ կապույտ գույնի 
  2 X 1 մ չափի, պատրաստված պոլիմերային հումքից: Մատերը պետք է լինեն 
ամուր և ճկուն, որպեսզի ապահովեն, մարտիկի ընկնելու դեպքում, փափկություն, ինչպես նաև չլինեն սահուն և պինդ: Մատերը պետք է հավաքվեն այնպես, որ նրանց միացման տեղում անցքեր չլինեն, ինչպես նաև մակերեսը լինի հարթ և չպետք է շարժվի:

4.3 Մրցավարական սեղան.

  Մրցավարական սեղանը տեղադրվում է տատամիյի մոտ, նրա սահմանից 
  3.5 մ հեռավորության վրա: Սեղանին պետք է լինի գոնգ կամ ձայնային 
  ազդանշան տալու որևե սարք, մրցավարական փոքրիկ կարմիր պարկը,
  բարձրախոս:


4.4 Բժշկական անձնակազմի տեղը.

  Տեղադրվում է մրցավարական սեղանի աջ մասում, 3.5 մ հեռավորության 
  վրա: Բժշկական պերսոնալը և նրանց գտնվելու վայրը պետք է ունենան 
  հատուկ ընդգծված նշան:

4.5 Ժամապահի և քարտուղարի տեղը. 

  Տեղադրվում է մրցավարական սեղանի ձախ մասում:

4.6 Սպորտդահլիճի տեխնիկական նորմատիվները.  

  Դահլիճը պետք է լինի լուսավոր, տաք և օդափոխվող: Հանդիսատեսների  
  տեղերը պետք է լինեն տատամիյից ոչ պակաս, քան 3.5 մ հեռավորությն վրա:

• դահլիճը պետք է ունենա հանդերձարան, լողարան և սանհանգույց, ինչպես նաև մարզիկների նախավարժանք անցկացնելու տեղ.
• անհրաժեշտ է ապահովել մարտիկների և մարզասերների անվտանգությունը, ոստիկանության կամ ներքին անվտանգության ծառայությունների միջոցով.
• տատամիյի բարձրությունը պետք է լինի ոչ ավել քան 1.2 մ. (գետնից բարձր).


 4.7 Գոնգ, կշեռք, վարկյենաչափ, դրոշակներ. 

• ձայնային ազդանշանը (գոնգը) կարող է լինել ցանկացած ձև, բայց ամպայման բարձր և լավ հնչողությամբ.
• կշեռքը պետք է լինի ճիշտ և անթերի: Կշեռքների քանակը պետք է որոշվի գլխավոր մրցավարի կողմից.
• վարկյենաչափերը պետք է ունենա ժամանակը կանգնացնելու և շարունակելու հնարավորություն.
   
  Մրցավարական դրոշակները պետք է լինեն երկու գույնի` կապույտ և սպիտակ:
  Ամեն մի մրցավարը ունի երկու դրոշակ (կապույտ և սպիտակ գույնի) :


 4.8 Տեղեկատվական ցուցանակ.

• հանդիսատեսներին, մենամարտերի մասին տեղեկություններ ապահովելու համար, տեղադրվում է տեղեկատվական ցուցանակ, որը հնարավորություն է տալիս նրանց իմանալ ինֆորմացիա մենամարտի և մարտիկների մասին
• ցուցանակի չափերը և նրա տեղադրման տեղը որոշվում է նախորոք, մրցումների քարտուղարի հետ.


5. Մրցումների մասնակիցները.

5.1 Տարիքային խմբերը.
 
• փոքրեր (տղաներ և աղջիկներ) - մինչև 15 տարեկան ներառյալ.
• երիտասարդներ (տղաներ և աղջիկներ) - 16-ից 17 տարեկան.
• մեծեր (տղաներ և աղջիկներ) - 18 տարեկանից բարձր.

 Ուժի գործակից.

( կազմվում է մարտիկի քաշը + հասակ - ուժի գործակից)
  

  Երեխաների մրցումների ժամանակ օգտագործվում է 10 կարգ.

• մինչև 160 միավոր,
• մինչև 170 միավոր,
• մինչև 180 միավոր,
• մինչև 190 միավոր,
• մինչև 200 միավոր,
• մինչև 210 միավոր,
• մինչև 220 միավոր,
• մինչև 230 միավոր,
• մինչև 240 միավոր,
• 240 միավորից բարձր.

  Երիտասարդների մրցումների ժամանակ օգտագործվում է 6 կարգ.

• մինչև 220 միավոր,
• մինչև 230 միավոր,
• մինչև 240 միավոր,
• մինչև 250 միավոր,
• մինչև 260 միավոր,
• 260 միավորց բարձր.

  Մեծերի մրցումների ժամանակ օգտագործվում է 6 կարգ.

• մինչև 230 միավոր,
• մինչև 240 միավոր,
• մինչև 250 միավոր,
• մինչև 260 միավոր,
• մինչև 270 միավոր,
• 270 +.

  Օրինակ. եթե մարտիկի քաշը 75 կգ է, իսկ հասակը 180 սմ, ապա նրա ուժի
  գործակիցը հավասար է 255 միավորի, այսինքն նա մտնում է 260 միավորի մեջ:
   

  Հիշեցում.  

  Մեծերի մրցումների ժամանակ ավելի ցածր միավոր ունեցող մարտիկը 
  կարող է մասնակցել ավելի բարձր միավոր ունեցող մարտիկների մրցումներին:
  Ինչպես նաև մեծերի մրցումների ժամանակ անց է կացվում նաև 
  բացարձակ արաջնություն:

 Մարտիկի հանդերձանքը.

  Մարտիկը հագնում է դո:գի և պաշտպանիչ հանդերձանքը մերկ մարմնի վրա 
  (առանց ներքնաշապիկի, և այլն), բացառությամբ աղջիկների մրցումների:
• դո:գի - թույլատրվում է սպիտակ և կապույտ գույնի: Թևքերի երկարությունը պետք է լինի մինչև արմունկները: Գովազդը դո:գի վրա արգելվում է:
• գոտի - պետք է համապատասխանի մարտիկի որակավորմանը:
• supersafe – թույլատրվում է միայն ճապոնական արտադրության supersafe : “Տոկայդո” ընկերության supersafe չի թույլատրվում մրցումների ժամանակ: Supersafe պետք է լինի միայն սպիտակ գույնի և ունենա լրացուցիչ կապիչներ կողային անցքերից:
• բինտ - դաստակների փաթաթելու համար: Թույլատրվում է 1.5 մ երկարությամբ:
• կապպա - ատամները պաշտպանելու համար:
• պաշտպանիչ աճուկի համար – պարտադիր է բոլորի համար:
• պաշտպանիչ սրունքի համար – թույլատրվում է միայն փոքրերի և երիտասարդների մրցումների ժամանակ:


  Կանանց մրցումների ժամանակ լրացուցիչ օգտագործվում են
  պաշտպանիչ հանդրեձանք կրծքի համար, ինչպես նաև սրունքի ` 
  ըստ ցանկության:

6. Մենամարտի ժամանակը

• Մենամարտի հիմնական ժամանակը կազմում է 3 րոպե:
• Ոչ-ոքի (хикиваке) դեպքում տրվում է հանգիստ` 30 վայրկյան:
• Լրացուցիչ ժամանակը կազմում է – 3 րոպե: Լրացուցիչ ժամանակ նշանակվում է միայն երկու անգամ, որից հետո մրցավարները պետք է հայտարարեն հաղթողին:
• Պարտեր – տրվում է 30 վայրկյան, ռեֆերիի հրահանգից հետո, երկու անգամ ամեն մի մենամարտի ժամանակ:
• Ցուկամի – տրվում է 10 վայրկյան, ռեֆերիի հրահանգից հետո: Ցուկամիի քանակը անսահմանափ է մենամարտի ժամանակ:
• “Dzyogaj” (տատամիի սահմաններից դուրս գալ) “Մատե” հրամանից հետո, եթե մենամարտը չի շարունակվում, մրցավարները կայացնում են որոշում:
• “Dzinkan stop” - ռեֆերին կանգնացնում է ժամանակը:
• Եթե մարտիկը դուրս չի գալիս տատամի, հրավերքից հետո, կամ դուրս է գալիս տատամի անպատրաստ (այսինքն հանդեձանքը նորմալ չի և այլն), ապա 10 վայրկյան հետո մարտիկին տրվում է “Хансоку” (Հանսոկու) -1, 40 վայրկյան հետո Хансоку” (Հանսոկու) -2, 50 վայրկյան հետո Хансоку” (Հանսոկու) -3, 1 րոպե հետո Хансоку” (Հանսոկու) -4 , որից հետո մարտիկը հեռացվում է:
• եթե ռեֆերիի հրամանից հետո, կարգի բերել դո:գին, մարտիկը 10 վայրկյանի ընթացքում չի հասցնում կարգավորել դո:գին, նրան տրվում է “Хансоку” (Հանսոկու) -1:


7. Փոքրերի, երիտասարդների և աղջիկների մրցումների անցկացման օրենքների առանձնահատկությունները.

 Երեխաների մրցումների ժամանակ հարվածային տեխնիկան գետնին
 պարտերում արգելվում է: Գետնին (պարտերում) մենամարտը տևում է
 20 վայրկյան (2 անգամ մենամարտի ընթացքում):

• Մինչև 190 միավորը `մենամարտը տևում է 1.5 րոպե: Ըմբշամարտը արգելվում է:  
  Հստակ գցումների համար, երբ գցումից հետո գցում կատարող մարտիկը մնում
  է ոտքի վրա, տրվում է միավոր` կոկա (Կoka):
• 200 միավորից բարձր կարգում մենամարտը տևում է 2 րոպե:

  Երիտասարդների մրցումների ժամանակ հարվածային տեխնիկան 
  թույլատրվում է: Մենամարտը տևում է 2 րոպե: Պարտերում (գետնին)
  մենամարտը տևում է 20 վայրկյան (2 անգամ մենամարտի ընթացքում):
 
  7.3 Աղջիկների մրցումների ժամանակ մենամարտը տևում է 2 րոպե: 
  Պարտերում (գետնին) մենամարտը տևում է 20 վայրկյան
  (2 անգամ մենամարտի ընթացքում):

8. ՏԵրմինալոգիա  
• Տատամի - մրցագորգ մենամարտի համար,
• Հատա - մրցավարական դրոշակ,
• Հո - կողմ,
• Կատզոէրու - հաշվել,
• Սյուսին - ռեֆերի,
• Ֆուկուսյուսին - ռեֆերի օգնական տատամիյի վրա,
• Ֆուկուսին - անկյունային մրցավար,
• Շոմեյն -մրցավարական սեղաների կողմը, որտեղ կախվում է նաև խորհրդանիշը,
• Մոկուրե - խոնարվել, տատամի մտնելուց,
• Տյուո - մտնել տատամի,
• Շոմեյն նի ռեյ - խոնարվել խորհրդանիշին,
• Սյուսին նի ռեյ - խոնարվել ռեֆերիյին,
• Տագայ նի ռեյ - խոնարվել միմիյանց,
• Կամայտէ - մարտական դիրք,
• Հաջիմէ - մենամարտի սկիզբը,
• Դզօկկօ - շարունակել մենամարտը,
• Մատէ - կանգնեցնել մենամարտը,
• Յամէ - մենամարտի ավարտ,
• Տատէ - կանգնել,
• Ակուսյու - ձեռք սեղմել,
• Սագատտէ - հեռանալ միմյանցից,
• Հանսոկու - օրենքի խախտում,
• Սիկակու - որակազրկում,
• Ձյոգայ - տատամիյի սահմանը,
• Հանտեյ - մրցավարների որոշում,
• Ձինկան - ժամանակ,
• Ցուկամի - մոտիկ մենամարտ բռնվածքներով,
• Գրաունդ - ըմբշամարտ, մենամարտ պարտերում (գետնին),
• Կոկա, Կոկա-նի, Յուկո, Վազարի, Իպպոն - գնահատակները:

9. Թույլատրվող գործողությունները.  

9.1 Հարվածային հնարքները մարտական դիրքում.

  Հարվածներ ձեռքերով.

• ուղիղ հարվածներ գլխին.
• կողային հարվածներ գլխին.
• հարվածներ գլխին ներքևից.
• հարվածներ շրջվելով.
• ուղիղ հարվածներ իրանին.
• կողային հարվածներ իրանին.
• հարվածներ իրանին ներքևից.
• հարվածներ արմունկով գլխին.
• հարվածներ արմունկով իրանին.

Թույլատրվում է հարվածներ բռնվածքով:
Թույլատրվում է հարվածներ մարմնի ցանկացած մասին, բացի չթույլատրվողներից:

  Հարվածներ ոտքերով.

• ուղիղ հարվածներ գլխին.
• կողային հարվածներ գլխին.
• կողային հարվածներ գլխին շրջադարձով.
• հարվածներ ետ գլխին.
• հարվածներ դեպի կողք գլխին (ոտնաթաթի կողքող կամ դաստակով).
• ուղիղ հարվածներ իրանին.
• կողային հարվածներ իրանին.
• կողային հարվածներ իրանին շրջադարձով.
• հարվածներ ետ գլխին.
• կողային հարվածներ ոտքերին.
• կողային հարվածներ ոտքերին շրջադարձով.
• հարվածներ ծնկով գլխին.
• հարվածներ ծնկով իրանին.
• հարվածներ ծնկով ոտքերին.

  Թույլատրվում է հարվածներ ոտքերով (այդ թվում ծնկով) բռնվածքով:

  Հարվածներ գլխով.
  Վերջնական հարվածներ ընկած հակառակորդին առանց հպումի (kime):

9.2 Գցումներ.

  Թույլատրվում է բոլոր տեսակի գցումներ բացի չթույլատրվողից:
  
  9.3 Գետնին մենամարտելու հնարքները

Ցավեցնող և խեղդող հնարքներ.

• ցավեցնող հնարքներ ձեռքին.
• ցավեցնող հնարքներ ոտքին.
• խեղդող հնարքներ.

  Հարվածային հնարքներ գետնին մենամարտելու ժամանակ.

• ցույց տալ հարվածներ գլխին վերևից – “Մաունդ - Պանչ” - առանց հպումի, երբ հարձակվողը գտնվում է պաշտպանվողի վրա .
• վերջնական հարվածներ ընկած հակառակորդին առանց հպումի.
• բոլոր հարվածները ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև արմունկով և ծնկով գլխին, երբ հարձակվողը գտնվում է հակառակորդի ներքևում, բացառությամբ չթույլատրվողներից.
• կողային հարվածները ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև արմունկով և ծնկով իրանին, երբ հարձակվողը գտնվում է հակառակորդի վերևում, բացառությամբ չթույլատրվողներից.


  Թույլատրվում է բոլոր տեսակի հարվածային կոմբինացիաներ ձեռքերով և 
  ոտքերվ, գցումներ, ինչպես նաև դրանց համդրումը տարբեր հաջորդականությամբ:

10. Արգելվող հնարքներ.

• հարվածներ աճուկին.
• հարվածներ ծոծրակին կամ ողնաշարին.
• հարվածներ ծնկին, իր բնական ծալքին հակառակ.
• բոնել SUPERSAFE –ից.
• մարտը վարել պասիվ: Չկա գործողություն 30 և ավելի վայրկյան.
• հարվածներ վզին ձեռքի ափով կամ մատներով.
• ցավեցնող և խեղդող հնարքներ կանգնած վիճակում.
• կատարել ցավեցնող և խեղդող հնարքներ հակառակորդին, որը գտնվում է “նոկդաունում” (Յուկո միավորից հետո).
• կատարել գցում, երբ հակառակորդը ընկնում է գլխի վրա.
• կատարել գցում քեզանից դեպի ետ , երբ հակառակորդը գտնվում է փորի կամ չորեքթաթ վիճակում, բռնելով նրա վզից (հակառակորդի գլխի կողմից): Այս դիրքում արգելվում է նաև պտտել հակարակորդի գլուխը կողքի վրա:
• արգելվում է կատարել հնարք ռեֆերիյի “Մատե” հրամանից հետո. Առաջին նկատողության դեպքում մարտիկի տրվում է “Հանսոկու - 1”, երկրորդի դեպքում “Հանսոկու - 2”, իսկ հակառակորդին տրվում է “Կոկա”, երրորդ նկատողությունից հետո`“Հանսոկու - 3”, իսկ հակառակորդին տրվում է “Յուկո”, չորորդ նկատողության դեպքում մարտիկին տրվում է “Հանսոկու - 4”, իսկ հակառակորդին տրվում է “Վազարի”:
• Չորորդ նկատողությունից հետո մարտիկը որակազրկվում է և հեռացվում մրցումներից: 
• արգելվում է կանխամտածված դուրս գալ տատամիյի սահմաններից

11. Մրցավարների որոշումները և գնահատականները  


  “Հակուտոկի” մրցումները անց են կացվում կոնտակտ օրենքներով – նոկդաուն: 
  Գնահատվում են միայն այն գործողությունները, 
  որոնք բերում են հակառակորդին ցնցում կամ նրա ընկնում: 
  Միավորներ չկան, կան միայն գնահատականներ; “Կոկա”, 
  “Կոկա-նի”, “Յուկո”, “Վազարի”, “Իպպոն”:


11.1 “Կոկա”.

  - Հարձակում գլխին(վերին հատված), որը չի բերում նոկդաունի, 
  սակայն գլուխ ուժեղ ցնցվում է, ծնկները ծալվում են, խախտվում է 
  մարտական դիրքը, մարտիկը նահանջում է:
  - Հարձակում իրանին(միջին հատված), որ ստիպում է մարտիկին կցկվել:
 
  - Հարձակում ոտքերին(ստորին հատված)-մարտիկը ցույց 
  տալիս ցավ, սկսում է քաշ տալ ոտքը, կորցնելով հավասարակշռությունը:
  - Ամպլիտուդային գցումի դեպքում(երկու ոտքերի կտրումով), 
  երբ գցում կատարող մարտիկը մնում ե կանգնած դիրքում: 
  Այդպիսի հնարքներին չեն վերաբերվում «Ոլորումը (Скрутка) և  
  «Տակակտրումե-ը(Подсечка):
  - “ՔԻՄԵ (добивание) գցումից հետո: «ՔԻՄԵե ցույց տալ 
  (ձեռքով, ոտքով, արմունկով) մարմնի վերին հատվածին, հաջորդաբար 
  2 անգամից ավել: 
  - “ՔԻՄԵ (добивание) “Մաունդ-դիրքից” (նստած վերևից) , ցույց տալով 
  4-5 հարված գլխի բաց, չպաշտպանված մասին
  - Երբ հակառակորդը ստանում է “Հանսոկու-2” (Хансоку-2):
 

 Այն դեպքերը, երբ “Կոկա” չի տրվում:
 - “ՔԻՄԵ”-ն բավականին հեռու է:
 - “ՔԻՄԵ”-ն միջին հատվածին է ուղղված
 - Հարվածները այդքան ուժեղ և հստակ չեն:
 - Մարտիկը, որ գնտվում է ներքևում պաշտպանվում է և կատարում է 
  պատասխան հարվածներ:
 
 “ՅՈՒԿՈ”:
 - Էֆեկտիվ հարձակում, որի հետևանքով մարտիկը ընկնում կամ 
  կպնում է գետնին մարմնի ցանկացախ մասով, բացի ոտքերի 
  թաթերը, մինչև 2 վայրկյան:
 - Ստանալով հարված մարտիկը կորցնում է ցանկությունը
  մենամարտելու (նստում է գետնին, իջեցնում է ձեռքերը),
  կանգնած նոկդաուն մինչև 2 վայրկյան:
 - “ԿՈԿԱ” հայտարարելուց հետո տեղի է ունենում հարվածների 
  տեղատարափ, հիմնականում գլխի շրջանում, 2 վայրկյանի 
  ընթացքում(հակառակորդը չի տալիս հակահարված, թույլ է պաշտպանվում):
 - Երբ հակառակորդը ստանում է “Հանսոկու-3” (Хансоку-3):

 “ՎԱԶԱՐԻ”:
 - Հարձակումից հետո մարտիկը իվիճակի չէ շարունակել մարտը, գտնվում է
  նոկդաուն վիճակում 2-ից 4 վայրկյան, այսինքն “ՅՈՒԿՈ”
  գնահատականը հայտարարելուց հետո անցնում է 2 վայրկյան:
 - Շարունակական միակողմանի հարձակում 2 վայրկյան, “ՅՈՒԿՈ” 
  գնահատական հայտարարելուց հետո  
 - Երբ հակառակորդը ստանում է “Հանսոկու-4”(Хансоку-4):

 “ԻՊՊՈՆ”:
 - Նոկդաուն ստանալուց հետո մարտիկը իվիճակի չէ շարունակել մարտը 6 վայրկյան:
 - Շարունակական միակողմանի հարձակում վերին հատված 6 վայրկյանից ավել:
 - Ցավեցնող կամ խեղդող հնարք կատարելու դեպքում:
 - Մարտից հրաժարվելը մարտիկի կամ մարտավկայի կողմից: 

 12. ՀՆԱՐՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ 

  Այն դեպքուն , երբ չկա տարբերություն մարտիկների գնահատականների 
  միջև, որոշումը կայացվում է հետևյալ հերթականությամբ.

 - առավելություն հարվածային տեխնիկայում,
 - առավելություն գցումների մեջ,
 - առավելություն գետնին մենամարտելու ժամանակ.

 Օրինակ:
 - Մի մարտիկը ցուցադրում է հարվածային տեխնիկա, հասցնում է հստակ 
  հարվածներ ձեռքերով և ոտքերով, իսկ մյուս մարտիկը միայն գցումներ: 
  Հաղթանակը տրվում է այն մարտիկին, որ կատարում է հարվածներ:
 - Երկու մարտիկներն էլ հասցնում էին հավասար հարվածներ, հիմնականում 
  վերին հատվածին, սակայն նրանցից մեկը օգտագործում էր նաև գցումներ, 
  իսկ մյուս ոչ: Հաղթանակը տրվում է բազմակողմանի աշխատող մարտիկնին:
 - Երկու մարտիկներն էլ հավասար են (և հարվածային տեխնիկայում 
  և գցումներում)սակայն նրանցից մեկը ակտիվ է գետնին մենամարտելու
  ժամանակ, այսինքն փորձում է կատարել ցավեցնող և խեղդող հնարքներ:
  Այս պարագայում հաղթանակը տրվում է բազմակողմանի աշխատող մարտիկնին:
 - Հաշվի է առնվում նաև մարտի ընթացքում մարտիկի ակտիվությունը:
  Առավելությունը տրվում է ավելի ակտիվ մարտիկին:

  12. Ինչով են ղեկավարվում մրցավարները որոշում կայացնելուց: 

  Ճշմարիտ որոշում կայացնելու համար կիրառվում է հինգ մրցավարների
  սխեման: Տատամիյի մրցավարը (сюсин) ունի երկու ձայնի իրավունք,
  կողային մրցավարները մեկ:
  Մենամարտի ժամանակ հաղթում է այն մարտիկը, որը վաստակում է 
  ամենաշատ գնահատականը, քան հակառակորդը: Այս դեպքում կողային 
  մրցավարները բարձրացնում են այն մարտիկին համապատասխան գույնի 
  դրոշակը, որ հավաքել է ամենաշատ գնահատականը: Տատամիյի մրցավարը 
  հաշվում է այն և հաղթանակը տալիս այդ մարտիկին: 
  Եթե երկու մարտիկներն էլ վաստակում են հավասար գնահատականներ կամ 
  չունեն ոչ մի գնահատական, ապա կողային մրցավարները հաշվի առնելով 
  մարտիկի ակտիվությունը, օգտագործվող հնարքները կայացնում են որոշում:
  Այդ դեպքում հնարավոր տարբերակներն են.
  2 մրցավարները կարծում են, որ ուժեղ է կապույտ անկյունը.
  2 մրցավարը – սպիտակը;
  Գլխավոր մրցավարը կարող է միանալ առաջին կամ մյուս երկու 
  մրցավարներին, որոշում կայացնելու սպիտակ կամ կապույտ մարտիկի օգտին, 
  բայց և կարող է կայացնել ոչ-ոքի(Хакиваке) և հայտարարել լրացուցիչ ժամանակ:
  Որպեսզի կայացվի արդարացի որոշում ստորև նշված դեպքերում
  հայտարարվում է լրացուցիչ ժամանակ (Хакиваке):
  Գլխավոր մրցավարը (сюсин) կարող է հայտարարել լրացուցիչ ժամանակ միայն
  մեկ անգամ, երբ չեն համընկնում իր և կողային մրցավարների որոշումները
  (այսինքն բարցրացվել են դրոշակները - 1-2, 1-3, 2-2, 0-3 և այլն): Այս 
  դեպքում գլխավոր մրցավարը որոշում է, որ լարցուցիչ ժամանակը ընդունելի է: 
 Գլխավոր մրցավարը (Сюсин) չպետք է հաճախ նշանակի լրացուցիչ ժամանակ: 
  Պետք է կայացնել որոշում հիմնական ժամանակի ընթացքում:
 Հիշեցում:
 Եթե մենամարտը ավարտվում է հետևյալ դասավորվածությամբ.
 - Սպիտակ – ԿՈԿԱ (հարվածի դեպքում),
 - Կապույտ – ԿՈԿԱ (Մաունդ-Պանչ, Քիմե)կամ գցումի համար,
 Այս դեպքում հաղթանակը տրվում է սպիտակ մարտիկին:

 Եզրափակիչ մենամարտի ժամանակ, երբ չկա տարբերություն մարտիկների միջև 2 “Կոկա”, 1 “Յուկո”+ 2 “Կոկա”(որից մեկը հարվածային տեխնիկայի համար) և ավել, միանգամից նշանակվում է լրացուցիչ ժամանակ:

  13. Հետևել մենամարտին “Ցուկամի” 

 “Ցուկամի” դիրքը առաջանում է, երբ մեկ կամ երկու մարտիկները գտնվում են “բռնվածք” դիրքում(օգտագործելով հարվածային կամ գցումային տեխնիկա): Այն բանից հետո, երբ մարտիկներից մեկը կատարում է հստակ բռնվածք, “Սյուսին”-ը տալիս է հրաման “Ցուկամի”: Եթե չկա գործողություն, 10 վայրկյանից հետո “Սյուսին”-ը տալիս է հրաման “Մատե”: Որից հետո մարտիկները ընդունում են մարտական դիրք և մենամարտը շարունակվում է: Այն դեպքում, երբ մարտիկներից որևէ մեկը մինչ 10 վայրկյանը ազատվում է “Ցուկամի” դիրքից(ազատվում է բռնվածքից), “Սյուսին”-ը տալիս է “Տորիմասեն” հրամանը(չ`հաշվել): Այս դեպքում վայրկյանաչափի ցուցանիշը զրոյացվում է: ”Սուկամի”-ների քանակը սահմանափակված չէ:

  14. Մրցավարի գործողությունը “Յուկո” գնահատական տալուց:

 Այն բանից հետո, երբ կողային մրցավարները ցույց են տալիս “Յուկո” գնահատական , իսկ “Սյուսին”-ը հաստատում է այն, մենամարտը կանգնեցվում է, որից հետո “Սյուսին”-ը ստուգում է տվյալ մարտիկի վիճակը (բացառությամբ այն դեպքերի, երբ մարտիկներից մեկի հարձակման ժամանակ մյուս մարտիկը չի պաշտպանվում, որի հետևանքով հարձակվողը ստանում է “Կոկա”, “Յուկո”, “Վազարի” և “Իպպոն” 2 վայրկյան տարբերությամբ):
 Երկու հաձորդաբար “Յուկո” կամ “Վազարի” ստանալուց հետո, ռեֆերին 
  մարտիկի անվտանգությունը ապահովելու համար կատարում է 
  հետևյալ գործողությունը.
1) Ստուգում է մարտիկի վիճակը, արդյոք նա ցանկանում է
  շարունակել մարտը:
 2) Հարցնում է մարտավկայի կարծիքը:
 3) Անհրաժեշտության դեպքում հարցնում է բժշկի կարծիքը:
 Գլխավոր մրցավարը (сюсин) կայացնում է վերջնական որոշումը, շարունակում է մարտիկը մարտը թե ոչ:
 Եթե ընդհանուր գնահատականների մեջ կա 3-ից ավել “Յուկո” կամ “Վազարի” “Սյուսին”ը իր միանձնյա որոշմամբ կարող է կանգնեցնել մարտը, բացարձակ առավելության պայմաններում:
 Լրացում: 2 “Յուկո”-ի դեպքում կարևոր է նաև մարտիկի և մարտավկայի կարծիքը. 3 “Յուկո” կամ “Վազարի”-ի դեպքում “Սյուսին”-ի կարծիքը:
 Ոչ պաշտոնական, ամենակարևորը բժշկի կարծիքն է:


  15. Հետևել մենամարտին “Մենամարտ պարտերում”.

 Երբ մարտիկնրից մեկը անցնում է գետնին մենամարտի, սյուսինը տալիս է հրաման ժամապահին, ցույց տալով ձեռքը նրա կողմը.”Ձինկան”( Дзикан - ժամանակ): Հինգ վայրկյանը անցնելուց հետո հետևում է “Գուռաունդո”( Гураундо- ֆիքսել պարտեր դիրքը)հրամանը: Պարտերում մենամարտի ժամանակը կազմում է 30 վայրկյան, ”Ձինկան” հրամանը հնչելուց հետո:
 “””Կոկաե գնահատական “Մաունդ-Պանչ” դիրքից կարելի է ստանալ միայն մեկ անգամ երեք(3) րոպե տևողությամբ մենամարտի ընթացքում:
 Լրացում:եթե “Ձինկան” հրամանը տալուց հետո մարտը գետնին ավարտվում է հինգ(5) վայրկյանից շուտ և “Գուռաունդո” հրամանը չի հնչում, ապա մարտիկներին կանգնեցնում են մարտական դիրք և պարտեր դիրքը չի հաշվում: Պարտեր դիրքը մնում է չօգտագործված:

   
  16. Մարտիկի էթիկան

 Մարտիկը նախորոք է պատրաստվում դուրս գալ տատամի: Հագնում է համապատասխան համազգեստ: Լսելով հրավերը, առաջին մարտիկը դուրս է գալիս կապույտ, իսկ երկրորդ մարտիկը սպիտակ անկյուններից:
 Մրցագորգի վերջնագծերի մոտ, կանգնելով իրար դիմաց(ոտնաթաթերը միասին, ձեռքերը կողքերին դիրքում) Սյուսինի հրամանից հետո “Մոկուռեյ” խոնարվում են միմյանց: Սյուսինը տալիս է հրաման “Չույո”,ցույց տալով մրցագորգի կենտրոնը: Մարտիկները մոտենում են կապույտ և սպիտակ գծերին: Սյուսինը տալիս է հրաման “Շոմեյ նի Ռեյ”, մարտիկները խոնարվում են “Շոմեյնին”(մրցավարական սեղանի կողմը): սյուսինը շրջելով մարտիկներին դեպի իրեն տալիս է հրաման “Սյուսին նի Ռեյ”, մարտիկները խոնարվում են Սյուսինին: Հետո մարտիկները շրջվում են դեմքով իրար և խոնարվում միմյանց լսելով “Տագան նի Ռեյ” հրամանը:
 Սյուսինը ընդունելով մարտական կեցվածք տալիս է հրաման “Կամաե Տե”: Մարտիկները նույնպես ընդունում են մարտական դիրք: Սյուսինը, միաժամանակ կատարելով “ուղիղ հարված ձեռքով”, տալիս է հրաման “Հաջիմե”, մարտի սկիզբ: Մենամարտի ժամանակ մարտիկները պետք է հստակ հետևեն օրենքներին, լսեն Սյուսինի հրամանները: Մարտը կանգնացնելու համար Սյուսինը տալիս է երկու հրաման; “Մատէ”-դադարեցնել մարտը և “Յամէ”-մարտի ավարտ:
 Մարտի ավարտից հետո մարտիկները հանում են սաղավարտները և թեքվում դեմքով դեպի “Շոմեյնը”(մրցավարական սեղան): Սյուսինը հարցնում է կողային մրցավարների կարծիքը տալով “Հանտեյ” հրամանը: Կողային մրցավարները բարցրացնում են կամ կապույտ կամ սպիտակ դրոշակները: Սյուսինը հաշվում է դրոշակների քանակը և տալիս հաղթանակ կապույտ կամ սպիտակ մարտիկին(նայել “Կողային մրցավարների գործողությունները բաժինը):Հաղթանակ տեխնիկական հնարքների կամ շատ գնահատականների համար; “Ակա’ կամ “Սիռո”-“Յուսեյգաչի”: Հաղթանակ “Իպպոն” (նոկաուտ, ցավեցնող կամ խեղդող հնարքի )գնահատականի համար - “Իպպոնգաչի” :
 Հաղթողի հայտարարելուց հետո մարտիկները կատարում են խոնարհում “Շոմեյ նի Ռեյ”, “Սյուսին նի Ռեյ”, “Տագան նի Ռեյ” և սեղմելով իրար ձեռք հեռանում մրցագորգի ծայրերին և Սյուսինի հետ միասին խոնարհվում:

  Էթիկան -“Հիկիվակէ” հայտարարելուց հետո

 Կայացվել է որոշում “Հիկիվակէ”(Ոչ-Ոքի): Մարտիկները խոնարհվում են “Շոմենյնին”, շրջվում մեջքով իրար և նստում ծնկների վրա,բայց եզրագծից դուրս չեն գալիս: Կարելի է նստել ոտքեր առաջ դրած: Այդպիսի վիճակում կարելի է քննարկել մարտավկայի հետ մարտի ընթացքը, կարգի բերել շնչառությունը` 30 վայրկյանի ընթացքում: 30 վայրկյանը լրանալուց հետո ժամապահը տալիս է “Ձիկան” հրամանը: Մարտիկները կանգնում են, մարտավկաները օգնում են հագնել սաղավարտը: Մարտը շարունակվում է Սյուսինի հրամանից հետո; “Կամայտե”, “Հաջիմէ”:

  17. Մրցավարների էթիկան

 Մրցավարական կազմը, բաղկացած է 5 մարդուց, շարվում է կապույտ անկյունի մոտ և իրար ետևից բարցրանում մրցահարթակ. 1,2 –րդը – կողային մրցավարներ, կենտրոնում – սյուսինը, 3-ը - կողային մրցավարը, 4-ը – ֆուկուսյուսինը, որը սյուսինի օգնականն է: Միային ֆուկուսյուսինը իրավունք ունի ցույց տալու ոչ-ոքի(խիկիվակէ): Այդպիսզի հաջորդականությամբ նրանք դուրս են գալիս մրցագորգ: Մրցագորգ մտնելուց խոնարում են: Սյուսինը շրջվում է մրցավարներին դեմքով և տալիս հրաման «Մավատեե, շրջվել դեպի մրցավարական սեղանը, այնուհետև ձեռքով ցույց տալով դեպի «Շոմեյնըե տալիս հրաման «Շոմենյնի Ռեյե: Մրցավարները խոնարվում են: «Մավատէե հրամանից հետո մրցավարները շրջվում են դեպի «սյուսինեը և խոնարվում «Ռեյե: Սյուսինը մնում է իր տեղում, իսկ մնացած մրցավարները շրջվում են: Սյուսինը տալիս է «Տագան նի Ռեյե հրամանը, նրանք խոնարվում են միմյանց: Դրանից հետո մրցավարները զբաղեցնում են իրենց տեղեը, վերցնելով դրոշակները:
 Մրցավարների ճիշտ դիրքը;
 - նստել ուղիղ;
 - ոտքերը չուղել առաջ;
 - դրոշակները ձեռքերի մեջ;
 - սուլիչը բերանում:
 Անհրաժեշտության դեպքում Սյուսինը կարող է հավաքել կողային մրցավարներին, քննարկելու որոշակի նրբություններ, ինչպես նաև մրցավարական խմբի փոփոխության համար: Դրա համար նա երկու ձեռքը բարձրացնում է վերև, հրավիրելով մրցավարների ուշադրությունը: Դրանից հետո մրցավարները շարվում են նույն հաջորդականությամբ և խոնարվում նույն հաջորդականությամբ, ինչ-որ բարձրանալուց: 

  18. Մրցավարների հագուստը

 Մրցավարը պետք է հագած լինի;
 1. Սպիտակ վերնաշապիկ (կարճ թևերով).
 2. Անդրավարտիքը լինի կապույտ կամ մուգ այլ գույնի.
 3. Փողկապը լինի կարմիր գույնի.
 4. Առանց նասկիների.
 5. Ունենա մրցավարի թույլտվություն կամ մրցավարական անձնագիր.
 6. Ունենա սուլիչ և դրոշակներ.

copyright © 2007
created bY sensor.am